Հունաստանի դեմ սպառնալիքը սպառնալիք է ամբողջ Եվրոպային՝ հայտարարել է Հունաստանում Ֆրանսիայի դեսպանը Greek City Times-ին տված հարցազրույցում:
Դեսպանը նշել է, որ երկու տարի առաջ Հունաստան այցելելուց ի վեր Ֆրանսիայի դեսպանությունը նպատակ ուներ երկկողմ հարաբերությունների քաղաքական ու պաշտպանական ոլորտներում աննախադեպ ամրապնդման:
«Ֆրանսիայի քաղաքական նվիրվածությունը Էգեյան ծովի և արևելյան Միջերկրական ծովի նկատմամբ կասկած չի հարուցում. Հունաստանի առջև ծառացած մարտահրավերները սպառնում են բոլոր եվրոպացիներին և ընդհանրապես միջազգային կարգին՝ հիմնված միջազգային իրավունքի և բարիդրացիական հարաբերությունների նկատմամբ հարգանքի վրա»,- հայտարարել է Հունաստանում Ֆրանսիայի դեսպանը: