«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը հայտարարել է, որ 2021-ի «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 8-10-ը: Բուն արարողությունից բացի, հյուրերն ու մասնակիցները Վենետիկում հայկական ժառանգությանը ծանոթանալու մեծ հնարավորություն կունենան:
«Ավրորա մարդասիրական նախաձեռնության» վենետիկյան արարողությունն առաջինն է, որ անցկացվում է Եվրոպայում:
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը հայտարարել է՝ «2021-ի մրցանակաբաշխության արարողության նպատակը միջոցառումների առցանց անցկացումից հետո հյուրերին առաջին անգամ համախմբվելու հնարավորություն տալն է»:
«Վերջին մեկուկես տարին դժվար էր յուրաքանչյուրիս համար, և բոլորս էլ ցավալի կորուստներ ենք ունեցել: Այդ պատճառով էլ շատ հուզված ենք մեր հիանալի համայնքին մեր երախտագիտությունը հայտնելու, աշխարհի մարդասերներին Վենետիկում հավաքելու և այս վայրում հայկական ժառանգության ու հարուստ պատմությանը ծանոթացնելու հնարավորության համար»,- նշել է Նուբար Աֆեյանը: