Մինչև ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտարարում են, որ 46 երկրի դեսպան այցելել է Շուշի, «Լուրերի» հետ զրույցում Հայաստանում Լիտվայի դեսպանը հայտնել է՝ այցը եղել է ոչ թե դեսպանի, այլ դիվանագիտական կառույցի ցածր աստիճանի ներկայացուցչի մակարդակով:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին միջադեպերին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ընդգծել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո խաղաղ լուծումն այլընտրանք չունի:
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե (ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան) - Դեսպանը չի մասնակցել այդ այցին, Լիտվան ներկայացված է եղել շատ ցածր դիվանագիտական մակարդակով:
Երբեմն այն, որ դիվանագետները կարող են գնալ ինչ-որ տեղ ու կարող են տեսնել իրենց աչքերով, օբյեկտիվ պատկերը, դա ոչ միշտ է հնարավոր կազմակերպել այն երկրի հետ, որը կազմակերպում է նման այցեր: Երբեմն լավ է հենց այն փաստը, որ հնարավորություն կա, իրոք, տեսնել օբյեկտիվ իրավիճակը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան