Փարիզի հյուսիսում չարտոնված ցույցեր են անցկացվել հասարակական վայրերում սանիտարական անցաթուղթ ներմուծելու դեմ՝ հայտնում է РИА Новости-ն:
Ցուցարարներն իշխանությունների որոշումն անվանում են «բռնապետություն» և չեն պահպանում հասարակական կարգը: Գործակալության տվյալով՝ ցուցարարներին կարգի հրավիրելու համար ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ:
Երկուշաբթի՝ հուլիսի 12-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի զսպմանն ուղղված նոր սահմանափակող միջոցառումների մասին: Օգոստոսի սկզբից ռեստորաններ, բարեր, առևտրի կենտրոններ, ինքնաթիռներ և միջքաղաքային գնացքներ մտնելու համար կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կհաստատի COVID-19-ի դեմ պատվաստումը կամ բացասական PCR թեստի արդյունքը: