Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1663 նոր դեպք, կատարվել է 35.559 թեստավորում: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 769, մահացել՝ 13 մարդ:
Համավարակի մեկնարկից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակի 381,336 դեպք, առողջացել է 361,327, մահացել՝ 5492 մարդ:
1666 նոր դեպքերից 988-ը գրանցվել է Թբիլիսիում, 107-ը՝ Աջարիայում, 121-ը՝ Իմերեթիում, 95-ը՝ Քվեմո Քարթլիում, 55-ը՝ Շիդա Քարթլիում, 15-ը՝ Գուրիայում, 71-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 122-ը՝ Կախեթում, 35-ը՝ Մցխեթա-Մտիանեթիում, 25-ը՝ Սամցխե-Ջավախքում, 29-ը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում: