«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված՝ կդադարեցվի գազամատակարարումը հանրապետության ամբողջ տարածքում:
Գազանջատում է սպասվում հուլիսի 15-ի ժամը 11:00-ից մինչև հուլիսի 16-ի ժամը 18:00-ը: Ընկերությունից հայցում են ներողամտություն՝ պատճառված անհանգստության համար: