Ավարտվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունը: Այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար:
Վերոնշյալ գործով որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն՝ հայտնում է ՍԴ մամուլի քարտուղարը: