Նկարել ծառեր, որոնք շնչում են և օգնում են մարդկանց շնչել: Բուդապեշտում տների պատերին հայտնվել են էկոլոգիապես մաքուր արտասովոր գրաֆիտիներ, որոնք կլանում են ծուխը` ներկայացնում է euronews-ը:
Պատերը ներկված են հատուկ ֆոտոկատալիտիկ ներկով, որը պարունակում է եզակի գունանյութեր: Արևի ճառագայթների ազդեցության տակ դրանք ակտիվանում են և ներծծում օդում վնասակար նյութերը` դրանք վերածելով անվնաս նիտրատների:
Աշխատանքի մակերեսը 500 քմ է: Որպես օդամաքրիչ, այն փոխարինում է 500 ծառի: Ներկի հիմքում եղած նյութը շրջանառվում է օդում ու մաքրում է այն:
Հսկայական չափերի բնապատկերները Հունգարիայի փողոցային արվեստի նկարիչների ստեղծագործություններն են` «Քաղաքային անտառ» ծրագրի շրջանակում:
Դրա նպատակն է ուշադրություն հրավիրել օդի աղտոտման խնդրի և քաղաքներում կանաչ տարածքների ոչ բավարար լինելու փաստի վրա: