Աշխարհում մեկ րոպեում մոտ 10 մլն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում: Պոլիմերային միացությունները՝ պոլիէթիլեն, պլաստիկ, այսօր դարձել են անկառավարելի և վնասակար՝ մարդկանց, կենդանիների ու, առհասարակ, մոլորակի համար:
Վերջին տարիների ցուցանիշներով՝ Հայաստանի աղբավայրերում ավելի քան կես միլիոն տոննա աղբից մինչև 17 տոկոսը պոլիմերային միացություններն են: Հայաստանն ամեն մի շնչի հաշվարկով աշխարհում 6-րդ ամենաաղտոտված երկիրն է:
Հայաստանում սկսել են պայքարել պլաստիկի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում: