Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2020-2021 թթ. hամերգաշրջանի փակման համերգը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։
Համերգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կկայանա հուլիսի 15-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, գոսերի և լարայինների համար գրված սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի), կինոերաժշտությունը։
Համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ կատարելով Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտապես աշխատանքներ է իրականացրել Հայաստանում և դրա սահմաններից դուրս հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Էդվարդ Միրզոյանի արվեստը հանրայնացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, 2019 թվականին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, ձայնագրել է Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը։