Ֆրանսիայի ազգային տոնին՝ Բաստիլի օրվան նվիրված շքերթը կգլխավորի նախագահ Էմանուել Մակրոնը: Հուլիսի 14-ը Ֆրանսիայում նշվում է 1880 թվականից: Բաստիլի գրավումը համարվում է «Ֆրանսիական մեծ հեղափոխության» սկիզբը: Կորոնավիրուսի պատճառով անցած տարի ավանդական շքերթը չանցկացվեց:
Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների նկատմամբ շինծու դատական գործերը: Այսօր կայացել է դատավարություն երկու այլ հայ ռազմագերների նկատմամբ, ովքեր մեղադրվում են լրտեսության համար: Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 26-ին: Բացի դրանից՝ շարունակվում է մեկ այլ դատավարություն ևս երկու հայ ռազմագերու նկատմամբ, ում ներկայացված են Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցիների տանջելու կեղծ մեղադրանքներ: Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում բրիտանահայերի միությունն այսօր լռության հերթական բողոքի ակցիան է կազմակերպել՝ ի պաշտպանություն հայ ռազմագերիների իրավունքների:
Արաբական միացյալ էմիրությունները դարձավ Ծոցի առաջին երկիրը, որ դեսպանություն բացեց Իսրայելում: Թել Ավիվում դեսպանատան բացմանը ներկա է եղել Իսրայելի նախագահը: Արդեն քննարկվել են տնտեսական գործակցության հնարավորությունները: Երկու երկրների հաշտեցման գործընթացը նախաձեռնել էր ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը: