ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ևս 16 հայտ, այդ թվում՝ 11-ը պայմանով: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը:
Առատաշեն համայնքի Մ․Մաշտոց փողոցից դեպի Տարոնիկ հատվածի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ,
Արտիմետ համայնքի ոռոգմոն ցանցի կառուցում,
Արտամետ համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղ.տեխնիկայի ձեռքբերում,
Գեղակերտ համայնքի վերականգնվող խորքային հորերեր և ոռոգման ցանց,
Արտամետ համայնքի վարչական տարածքում ոռոգման նպատակով նախատեսվող երկու հորատանցքերի հորատում՝ Արտամետ համայնքի N1 խորքայի հորի հորատում:
Մինչև համապատասխան մրցույթ հայտարարելը շահագրգիռ գերատեսչություններից հայտերի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագծի լրամշակման պայմանով հավանության արժանացած 11 համայնքի սուբվենցիոն ծրագրերն են.
Խորոնք համայնքի հուշարձան- հուշահամալիրի կառուցում,
Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցների և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհի գազիֆիկացման աշխատանքներ,
Բաղրամյան/Բաղրամյան/ համայնքի Արցախի փողոց 39 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում,
Արշալույս համայնքի փողոցային լուսավորության ընդլայնում,
Փարաքար համայնքի Ի. Գասպարյան, Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ,
Փարաքար համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնում,
Եղեգնուտ համայնքի Կենտրոնական, 1-ն, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատում,
Փարաքար համայնքի Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգում,
Մեծամոր գյուղական համայնքի մանկապարտեզի մի հատվածի վերանորոգում,
Խորոնք համայնքի Վ․Վարդանյան, Արարատյան, Թումանյան, Մանուկյան, Մանուկյան 1, Պ․Սևակ, Գ. Նժդեհի, Գայ և Տերյան փողոցների մասնակի արտաքին լուսավորության ցանցի կառուցում,
Արտամետ համայնքի վարչական տարածքում ոռոգման նպատակով նախատեսվող երկու հորատանցքերի հորատում՝ Արտամետ համայնքի N2 խորքայի հորի հորատում։
Ծրագրերի իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ: Արմավիրի մարզում արդեն հաստատվել է 57 ծրագրային հայտ: Իսկ սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է: