Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարրիլյան հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններն ուղղակի ներգրավված են հանրապետությունում կիրակի անցկացված բողոքի ցույցերի կազմակերպմանը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Հուլիսի 11-ի բողոքի ցույցերին մասնակցել են նրանք, որոնց ԱՄՆ-ում կկոչեին «օտարերկրյա տերության գործակալներ», նրանք, ովքեր դրսից ֆինանսավորում և հրահանգներ են ստանում»,- ասել է արտգործնախարարը:
Ռոդրիգեսը կարծում է, որ նրանք, ովքեր ակտիվորեն կոչ են անում «մարդասիրական միջամտություն» իրականացնել Կուբայում, իրականում ցանկանում են ԱՄՆ ռազմական ներխուժումը կղզի:
Ռոդրիգեսի խոսքով՝ Կուբայի ղեկավարությունը հակված չէ վատթարացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, երկրից վտարել ամերիկացի դիվանագետներին: Այդպիսի նախաձեռնություններ, ըստ դիվանագետի, կարելի է սպասել հենց Վաշինգտոնից: