Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանն է, որն իր հայտարարագրի օրինակով է ցույց տալիս պաշտոնատար անձանց հայտարարագրի վերլուծությունը:
Արամայիս Փաշինյան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ - Երբ համադրում ենք այս տվյալները, որոշ դեպքերում հասկանում ենք՝ կարող է պարզվել, որ պաշտոնատար անձը կատարել է գույքի ձեռբերում, որի միջոցները ո՛չ տարեսկզբի դրամական միջոցների տեսքով, ո՛չ տարվա ընթացքում ստացած եկամուտների տեսքով չի ունեցել, ինչն ինքնին ռիսկային գործոն է համարվում
Հայտարարագրման ենթական են պաշտոնատար անձանց գույքը, եկամուտները և շահերի մասին տեղեկությունները: Արդեն 2021 թվականից պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել նաև ծախսերը, քանի որ կան պաշտոնյաներ, որոնց ընթացիկ ծախսերի մեծությունը գերազանցում է տարվա կտրվածքով ներկայացված եկամուտներին:
Արամայիս Փաշինյան - Օրինակ՝ պաշտոնյան 110 մլն դրամի ծախս է կատարել կամ 59 մլն դրամի ծախս, որը բազմակի անգամ գերազանցում է պաշտոնատար անձի տարվա եկամուտները:
Հայտարարագրման եթակա տեղեկությունները տեղափոխվում են համատասխան էկզել ֆայլ, որտեղ միջազգային նորմերին համապատասխան մշակված ռիսկային ցուցիչներով դուրս են բերվում անհամապատասխանությունները:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ ռիսկային ցուցիչների մասին չի բարձրաձայնում, որպեսզի պաշտոնատար անձինք շրջանցելու տարբերակներ չգտնեն: Հանձնաժողովի փորձը ցույց է տվել, որ պաշտոնյաները եկամուտները շատ անգամ թաքցնում են կանխիկ գումարի նախնական մեծ չափ ներկայացնելով:
Արամայիս Փաշինյան - Պաշտոնատար անձը պաշտոնն ստանձնելիս հայտարարագրում է մի գումար, որն իրականում չունի՝ հետագայում այն ակնկալիքով, որ այլ կոռուպցիոն սխեմաներով ձեռք բերած եկամուտները կամ գույքն արդեն օրիանական դաշտում կարողանա ծախսել՝ հղում կատարելով պաշտոնի ստացման պահին ունեցած իր գույքով:
Այս երևույթի դեմ պետությունը պայքարում է նոր որոշմամբ՝ պաշտոնյաները պարտավոր են կանխիկ և անկանխիկ միջոցները հայտարարագրել առանձին: Եկամուտներին անհամապատասխան թանկարժեք գույք կամ դրամական միջոցներ ձեռք բերելը ծանոթ-բարեկամի նվիրատվության քողով պաշտոնյաները չեն կարող պարզաբանել, քանի որ թանկարժեք նվերների դեպքում հենց նվիրատուն է պարտավոր ներկայացնել իրավիճակային հայտարարագիր:
Արամայիս Փաշինյան - Եթե պաշտոնատար անձը գույք կամ եկամուտ է ստացել մի աղբյուրից, որը չի փարատում հանձնաժողովի կասկածները, հանձնաժողովն իրավասու է տվյալ անձից ուզել իրավիճակային հայտարարագիր:
Նոր օրենքի համաձայն՝ հանձնաժողովին լիազորություններ է տրվել հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում նույնիսկ հարուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ՝ տուգանելով մինչև 400 հազար դրամ: Եթե գույքի էական փոփոխությունը հայտարարատուի կողմից չի հիմնավորվում, ապա հանձնաժողովը վերլուծությունները կարող է ուղարկել նաև Գլխավոր դատախազությունը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն հասցրել է ուսումնասիրել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ու Սահմանադրական դատարանի դատավորների հայտարարագրերի վերլուծությունները: Արդյունքում՝ ՍԴ 7 դատավորի մասով էական խախտումներ չեն արձանագրվել, 2-ի մասով վերլուծությունները դեռ ընթացքի մեջ են: