Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները ևս պատվաստվել են COVID-19-ի դեմ:
Պատվաստման գործընթացն իրականացվել է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից:
Աշխատակազմի հետ պատվաստվել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արթուր Մարտիրոսյանը:
«Պետք է հրաժարվել միջնադարյան նախապաշարումներից և հետևել առաջադեմ երկրների մասնագիտական փորձին, թե ինչպիսին են Իսրայելի, Անգլիայի, ԱՄՆ-ի վիճակագրական տվյալները: Պատվաստումը միակ տարբերակն է՝ կասեցնելու համավարակի տարածումը և, ի վերջո, նվազեցնելու հոսպիտալացման ռիսկերն ու ողբերգական ելքերի թիվը»,- ասել է Արա Խզմալյանը: