Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված դիմում-բողոքի, սոցիալական ցանցերում տարածված ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքի բնակիչների ահազանգերում ու տեսանյութերում բարձրացված խնդրին հրատապ լուծում տալու նպատակով տեսչական մարմնի աշխատակիցներն օրենքով վերապահված գործառույթների շրջանակում ստուգում են իրականացրել խճի մանրեցմամբ, ասֆալտբետոնի և բետոնի արտադրությամբ զբաղվող «Ա.Ա.Բ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ում, որի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ.
-
Ընկերությունը 2019 թվականի մայիսի 20-ից մինչև 2021 թվականի մայիսի 1-ն աշխատել է գերազանցելով սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և արտանետումների թույլտվության պահանջները։
-
Ընկերության կողմից չի իրականացվում մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ:
-
Ընկերությունը Փամբակ գետից իրականացվող ջրօգտագործման հաշվառման համար չունի ջրառի կետում տեղադրված ջրաչափ:
Ընկերության գործունեության հետևանքով Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.821.760 ՀՀ դրամ:
Իրականացված վարչական վարույթի արդյունքում նշանակվել է 200.000 և 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքներ։ Տրվել են խախտումները վերացնելու մասին պարտադիր կատարման հանձնարարականներ։