2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Թումո» կոչվող զբոսայգու շատրվանների մոտ դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Թումո» կոչվող զբոսայգում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերել կնոջ դի՝ ծառից կախված վիճակում:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակչուհի է՝ 41 տարեկան:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: