Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբարդ փողային գործիք գրանցված գալարափողը Սաթենիկը նվագում է 8 տարեկանից: Երաժշտական գործիքն առաջին անգամ տեսել է պապիկի ձեռքին, հրապուրվել է ու ինքն էլ է փորձել նվագել: Պապիկն է Սաթենիկի ուսուցիչը:
Երազանք ունի՝ աշխարհահռչակ երաժիշտ է դառնալու: Հիմա հեռավար մասնակցում է Վիեննայի միջազգային մրցույթին, սպասում է արդյունքներին:
Մանրամասները՝ տեսանյութում: