Երևանում մեկնարկել են բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 51-88 հաշվով պարտվել է Շվեցարիայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել շվեյցարացի Էմմա Շարդոնը, ով վաստակել է 20 միավոր: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Փաթիլ Եագուբյանն էր՝ վաստակած 19 միավորով:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հուլիսի 15-ին՝ ժամը 20:15-ին: Մրցակիցն Ուկրաինայի հավաքականն է: