Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հրաչ Այվազյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-102 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին նշանակել Վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:
Մեկ այլ որոշմամբ՝ Արա Բաբայանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արա Բաբայանին նշանակել Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում: