Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արարատ Թումանյանին Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով ԱԺ պատգամավորական մանդատը վերցնելու նպատակով:
Մխիթար Զաքարյանը երեկ կալանավորվել է: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով: