Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) տեղադրվել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Ներկայացվող նախագծի ընդունմամբ՝ կլրամշակվի երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտը, կապահովվի Հայաստանի Հանրապետության ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններին ՀՀ օրենսդրության համապատասխանեցումն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր գործընթացներում երեխայի լավագույն շահի ամրագրումը։