Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ իր երկիրը բավական հզորություն ունի ուրանի հարստացումը 90% հասցնելու համար: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Mehr գործակալությունը:
«Ատոմային էներգիայի մեր կազմակերպությունը կարող է ուրան հարստացնել մինչև 20% և 60%: Եվ եթե մի օր մեր ռեակտորի շահագործման համար անհրաժեշտ լինի մինչև 90% հարստացված ուրան, մենք դա էլ կարտադրենք»,- ասել է նախագահը: Նա ավելացրել է, որ Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել նաև Արաքի ծանր ջրի ռեակտորից:
Հունիսի 15-ին Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին ասել է, որ հանրապետությունը հարստացրել է մինչև 20% 108 կգ ուրան:
Ապրիլից սկսած Վիեննայում անցկացվում են բանակցություններ Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև՝ նպատակ ունենալով վերականգնել իրանական միջուկային համաձայնագիրը սկզբնական տեսքով. Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացում, Իրանի՝ միջուկային պայմանագրով իր պարտավորությունների կատարում, Միացյալ Նահանգները վերադարձը գործարքին: