Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Բաքվի քաղաքապետ Էլդար Ազիզովը հուշագիր են ստորագրել երկու մայրաքաղաքները որպես քույր քաղաքներ ճանաչելու մասին՝ տեղեկացնում է sputnik-georgia-ն:
«Մեր քաղաքների միջև առկա են երկարատև գործընկերային հարաբերություններ: Հուսով եմ, որ հուշագիրը մեծ ներդրում կունենա Վրաստանի և Ադրբեջանի միջև դարավոր հարաբերությունների խորացման գործում»,- ասել է Կալաձեն:
Հուշագիրը ներառում է քաղաքների համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության, քաղաքաշինության, շրջակա միջավայրի պահպանության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգաարդյունավետության և թափոնների կառավարման ոլորտներում: