Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը հրաժարվել է ադրբեջանական haqqin.az լրատվական գործակալությանը մեկնաբանել դեսպան Միխայիլ Բոչարնիկովի՝ Իլհամ Ալիևի հրավերով Արցախի օկուպացված Շուշի քաղաք այցելելուց հրաժարվելը՝ հայտնում է infoteka24-ը:
«Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի ժամանակացույցը և ուղևորությունները»,- ասել է դեսպանության մամուլի քարտուղար Ալինա Զոլոտարևան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանությունները, որոնք Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, նույնպես հրաժարվել են մեկնաբանել դեսպանների մերժումը Շուշի այցելելու Ադրբեջանի նախագահի առաջարկին: