Կարեն Վարդանյանն ապրեց ու աշխատեց Հայաստանը բարձր տեխնոլոգիական հզոր երկիր դարձնելու առաքելությամբ: Մեկ տարի առաջ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը հեռացավ կյանքից՝ սերունդներին թողնելով տեխնոապագայի վերաբերյալ արժեքավոր խորհուրդներ: Վարդանյանի ավանդը ևս մեկ անգամ գնահատել են ընկերներն ու հարազատները:
Հայկ Չոբանյան (ԲՏԱ նախարարի պաշտոնակատար) - Իր շփումները մեր պատանիների, երիտասարդների, երեխաների հետ արդեն տվել են այնպիսի ծիլեր, որոնք 5, 10,15, 20 տարի հետո պիտի տեսնենք: Կարծում եմ՝ դա հռնդյուն է լինելու մեր ոլորտում, այնպես որ, Կարենի գործն անմահ է:
Հրանտ Խաչատրյան (Կարեն Վարդանյանի ընկերը) - Այն խորագիրը, որն ընտրել ենք այսօրվա հուշ-երեկոյի համար՝ «Հաղթանակի դրոշը», ուզում ենք, որ այդ դրոշը ոչ միայն իր հետևորդները բարձր պահեն, այլ նրանց թիվն այնքան մեծանա, որ հաղթանակի դրոշը գտնի իր արժանի դրոշակակրին:
Ալեքսանդր Եսայան (ԱՏՁՄ նախագահ) - Մեծ մարդ էր, նա շատ մեծ ներդրում է ունեցել նաև մեր ոլորտի՝ IT ոլորտի զարգացման մեջ: Նա, ԱՏՁՄ-ն գլխավորելով, ոչ միայն չէր նայում իր անձնական շահերը, այլ միշտ նայել է ոլորտի, երկրի շահերը:
Վիգեն Խաչատրյան («Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար) - Կարեն Վարդանյանին առաջին անգամ հանդիպել եմ Թալինում, երբ 11 տարեկան էի: Այնպիսի խորհուրդներ էր տալիս, որ չէի հասկանում, մտածում էի՝ մեծ մարդ է: Հիմա եմ հասկանում, որ դրանք լավագույն խորհուրդներն են, որ կարող եմ փոխանցել աշակերտներիս: