2020-ը բարդ տարի էր, դժվարությունները հետևում թողած՝ ազգային գիտական լաբորատորիան նոր ծրագրերով ու մեծ քայլերով առաջ է շարժվում: Գիտական գործակցության նոր պայմանագրերն արդեն ստորագրել են:
Անի Ապրահամյան (Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն) - Ինստիտուտի գիտաշխատողները մասնակցում էին Ջեֆերսոն լաբորատորիայի էքսպերիմենտներում, հիմա հարցը ընդլայնվում է, դրվում է էլեկտրոնային 2 մլն պրոջեկտ է:
Ծրագիրը մեկնարկելու համաձայնություն ամերիկյան կողմն անցած ուրբաթ է տվել. արդեն գործի են անցել: Սա հնարավորություն կտա ոչ միայն մասնակցել գիտական աշխատանքներին, այլև գիտական խմբեր ղեկավարել: Հայ գիտնականները ներգրաված են նաև Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ծրագրերին: Ֆիզիկայի ինստիտուտից շատ կարևոր այդ ծրագրին տեսական ու փորձարարական խմբեր են մասնակցում: Ինստիտուտի տնօրենը վստահեցնում է՝ պատերազմից հետո գիտության ոլորտում շատ բան է փոխվել, սփյուռքահայությունն էլ է կանգնած Հայաստանի գիտական հանրության կողքին: Պատրաստ են ուժերի ներածին չափով աջակցել գիտության առաջընթացին:
Անի Ապրահամյան - Պատերազմի արդյունքով սփյուռքը, սփյուռքահայերը ոտքի են կանգնած՝ հասկանալով, որ Հայաստանի ապագան կապված չէ զորքերի, կռվի մեջ հաջողություն գտնելու մեջ, տեսնում եմ, որ մեր ապագան հոն է:
Սփյուռքահայ համայնքը պատրաստ է նաև խրախուսել գիտությամբ զբաղվող ուսանողներին: Շոշափելի արդյունքներ արդեն կան. այս ուրբաթ մեկ տասնյակից ավելի ֆիզիկոս կայցելի Հայաստան: Գիտությամբ հետաքրքրվող ուսանողներին էլ սեպտեմբերից կրթաթոշակ կտրամադրեն:
Անի Ապրահամյան - Արդեն մտածում ենք՝ ինչպե՛ս Հայաստանը կապել ամերիկյան տարբեր ընկերությունների հետ: Կարելի է՝ Իսրայելը անում է, ուզում ենք այդ ձևով անել:
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան մի քանի շաբաթից կունենա նաև նոր կրիոգեն կայան, որտեղ կկարողանան բարձր որակի թթվածին արտադրել ու 95 տոկոսով բավարարել հիվանդանոցների պահանջարկը: Սարքավորումներն օրեր անց Հայաստանում կլինեն, կենտրոնը նախորդին չի զիջելու: Սա իրականություն է դառնում Հայկական բժշկական միջազգային կոմիտեի ու ամերիկահայ բժշկական համայնքի ջանքերով:
Ալիխանյանցիները պատրաստվում են նաև 4 հեղափոխության, այս անգամ քվանտային տեխնոլոգիաների ոլորտում: Համապատասխան բաժանմունքն արդեն կա, գիտնականներն էլ գիտության կոմիտեից ֆինանսավորում են ստացել ու անցել գործի: