Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է հունիսին ԵՄ երկրների՝ ԱԳ նախարարների հետ Հարավային Կովկաս կատարած այցին: Բարձրաստիճան պաշտոնյան Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Սա պետք է լինի տարածաշրջանում ԵՄ ներգրավվածության վերականգնման մեկնարկը: Մենք պետք է հաշվի առնենք առկա և նոր ձևավորվող բոլոր գործիքները, որոնք կնպաստեն ԵՄ-ի հետ գործակցության խորացմանը և վստահության ամրապնդմանը»: