Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության ղեկավար Գիորգի Գախարիան կարծում է, որ բոլոր կողմերը պետք է ստանձնեն Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների պատասխանատվությունը:
«Անհնար է, որ մի կողմը մյուսին մեղադրի և թշնամի, դավաճան անվանի: Նման բան չի լինում: Պատասխանատվությունը պետք է ստանձնեն բոլորը: Պետությունը պետք է պատասխանատվություն կրի այն կառույցների համար, որոնց կառավարում է ի շահ երկրի քաղաքացիների: Ընդդիմությունը պետք է ստանձնի իր քայլերի, գործողությունների ու կոչերի պատասխանատվությունը, քանի որ ընդդիմությունը նույնպես իշխանության մաս է կազմում»,-հայտարարել է Գախարիան: