Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 13-ին ստորագրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: