Մրգավետ-Արևշատ մարզային նշանակության ճանապարհի Դիտակ համայնքի հատվածում իրականացվել են փոսային նորոգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Արարատի մարզպետարանից:
Ճանապարհի մասնակի նորոգման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ: Ճանապարհի այս հատվածը գտնվում էր անբարեկարգ վիճակում, խոչընդոտ էր հանդիսանում երթևեկության համար:
Դիտակ-Արևշատ համայնքում գտնվող ջրատարի կամուրջը նույնպես գտնվում է վթարային վիճակում: Կառավարության ֆինանսավորմամբ այն ևս կհիմնանորոգվի: