Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կալանավորվել է: Տեղեկությունը 1lurer.am-ին հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, և նա 2 ամսով կալանավորվել է»,- ասաց Թադևոսյանը:
Մխիթար Զաքարյանը ձերբակալվել էր երեկ:
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով:
Զաքարյանը հրաժարականի մասին հայտարարել էր հուլիսի 9-ին:
Նա «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համարն է: