Կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Հարավկովկասյան երկաթուղում» շարունակում են գործել կանխարգելիչ միջոցներ, ինչը, սակայն, բավարար չէ մեր աշխատակիցներին COVID-19-ով վարակվելուց առավելագույնս պաշտպանելու համար, տեղեկացնում են ՀԿԵ ընկերությունից:
Հավաքական իմունիտետի ձևավորման և հիվանդացության կանխարգելման համար «Հարավկովկասյան երկաթուղում» սկսվում է աշխատակիցների պատվաստման գործընթացը: Առաջին հերթին պատվաստումները կստանան ուղևորների հետ անմիջականորեն աշխատող մասնագետներ՝ ուղեկցորդներ, գնացքների պետեր, լոկոմոտիվային բրիգադներ, գանձապահներ:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 60 դեղաչափերն արդեն տրամադրվել են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից: Ապագայում նման համագործակցությունը կշարունակվի, պատվաստումների գործընթացը կլինի շարունակական:
ՀԿԵ ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի առողջապահության նախարարությանը` ընկերության աշխատակիցների պատվաստումները կազմակերպելու հարցում օժանդակության համար:
Հ.Գ. Պատվաստումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է կամավորության սկզբունքով և անվճար: