Երևանի համայնքային հողերում կառուցված ինքնակամ շինությունները ենթակա են քանդման: Որոշումն այսօր ընդունվել է ավագանու արտահերթ նիստում:
Ըստ դրա՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել-չլինելու հանգամանքից:
Սա, ըստ էության, լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը: