Հարավաֆրիկյան Հանրապետությունում սկսված անկարգությունները վերածվել են բռնությունների, որի ժամանակ մահացել է առնվազն 30 մարդ՝ փոխանցում է BBC-ն:
Երկրում զանգվածային անհնազանդությունը սկսվել էր այն բանից հետո, երբ ՀԱՀ-ի նախկին նախագահ Ջեյքոբ Զուման անցյալ շաբաթ հանձնվել էր իրավապահ մարմիններին:
Նախկին ղեկավարի կալանավորումից հետո սկսված անկարգությունների ժամանակ բերման էր ենթարկվել մոտ 800 հոգի: Ակտիվիստները հրկիզումներ ու թալան են իրականացրել, մայրուղիներն արգելափակել: Իրավիճակը հանդարտեցնելու համար իրավապահներին օգնության են հասել զինվորականները:
Կոռուպցիայի համար մեղադրվող ՀԱՀ-ի 79-ամյա նախկին նախագահը դատապարտվել է 15-ամսյա ազատազրկման: Նա հանձնվել է իրավապահ մարմիններին և հուսով է, որ Սահմանադրական դատարանը կչեղարկի կամ կկրճատի դատավճիռը: