Իրանը պատրաստ է ազատ արձակել ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի կալանավորների ազատ արձակման դիմաց: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբին` փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մենք պատրաստ ենք ազատ արձակել ամերիկացի բանտարկյալներին իրանցի կալանավորների ազատ արձակման դիմաց»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան:
Նախօրեին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգներում իր պահվող քաղաքացիների հարցի շուրջ: