«Թալիբան» արմատական շարժումը կտրուկ է արտահայտվել Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
«ԱՄՆ-ի խնդրանքով ու որոշմամբ՝ մեր երկրի դեմ ագրեսիայի շարունակման վերաբերյալ Թուրքիայի ղեկավարների հայտարարությունը մեզ մոտ ատելություն և թշնամանք է առաջացնում և վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին»,-նշվում է շարժման հայտարարության մեջ:
«Թալիբան» շարժման առաջնորդները նշում են, որ «անկախ պետության անվանումից, Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունն ագրեսիա է համարվում»: