Հուլիսի 12-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը` գնդապետ Կ. Միրզոյանի ղեկավարությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբում կազմակերպել է ԶՈՒ իրավաբանների հավաք:
Կարևորելով 2020 թ. ռազմական գործողությունների ընթացքում ծագած իրավական խնդիրների լուծման ուղիների վերհանումը, ամփոփվել են զորամիավորումների, ՌՈՒՀ-երի և կայազորների իրավաբանների 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Ներկայացվել է նաև զինված ուժերում իրավական աշխատանքների կատարելագործման տեսլականը:
Հավաքի շրջանակում մասնագիտական ստուգարքի միջոցով ստուգվել է ԶՈՒ իրավաբանների գիտելիքների իմացությունը։