Միացյալ Նահանգների Սենատի անդամ Բրեդ Շերմանը Լոս Անջելեսում ներկա է եղել ԱՄՆ-ում Հայ առաքելական Սրբոց Նահատակաց եկեղեցում մատուցված կիրակնօրյա պատարագին: Ամերիկացի սենատորն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում և նկարներ հրապարակել.
«Միշտ էլ հաճելի է այցելել Հայոց առաքելական Սրբոց Նահատակաց եկեղեցում մատուցված կիրակնօրյա պատարագին: Հնարավորություն ընձեռվեց քննարկելու Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Արցախում ստեղծված իրավիճակը»,- գրել է Բրեդ Շերմանը:
Բրեդ Շերմանը նաև շնորհակալություն է հայտնել Վարդավառի տոնին Հայ Առաքելական Սուրբ Պետրոս եկեղեցում հյուրընկալվելու համար: