Անձամբ ծանոթանալ յուրաքանչյուրի աշխատանքի բնույթին, առաջին ձեռքից տեղեկանալ խնդիրների մասին և, ըստ անհրաժեշտության, տալ հանձնարարականներ կամ երախտագիտություն հայտնել կատարված աշխատանքի համար: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը որոշել է հանդիպել ԱԻՆ ստորաբաժանումների աշխատակիցների հետ:
Մեկնարկը տրվեց Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչություն այցով: Նախարարն աշխատանքային մի քանի հարցեր առաջ քաշեց, անձնակազմից հետաքրքրվեց մտահոգող խնդիրներից՝ նշելով, որ կառուցողական աշխատանքի կողմնակից է, պատրաստ է լսել յուրաքանչյուրի դիրքորոշումը: Բուժապահովման վարչությունը շարունակում է ծանրաբեռնված ծառայություն իրականացնել. ինտենսիվ կերպով ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Այսօրվա դրությամբ փրկարար ծառայողների 35.5, իսկ ընդհանուր համակարգի 30 տոկոսն արդեն պատվաստվել է: