Օտարերկրյա դիվանագետները Վրաստանի կառավարությանը բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կոչ են արել:
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Մենք դիվանագետներով հանդիպում ենք ունեցել ՆԳՆ-ում: Մենք ևս մեկ անգամ մեր հիասթափությունն ենք հայտնել հուլիսի 5-ին Թբիլիսիում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման, սահմանադրական կարգի խախտման վերաբերյալ»,- գրել է դեսպանը:
Նրա խոսքով՝ դիվանագետները կառավարությանը բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կոչ են արել:
«Տարաձայնություններ առաջացնող բառերի փոխարեն կառավարությանը կոչ ենք անում ստանձնել բոլորի, այդ թվում՝ փոքրամասնությունների ու մամուլի պաշտպանության պարտավորությունը»,- գրել է դեսպանը: