«Թալիբան» արմատական շարժումը մյուս խմբավորումներին թույլ չի տա Աֆղանստանի տարածքն օգտագործել մյուս երկրների անվտանգության համար սպառնալիք ստեղծելու: Այս մասին հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Ինչ վերաբերում է այն օտարերկրացիներին, որոնք ցանկանում են Աֆղանստանը որպես ռազմաբազա օգտագործել մյուս պետությունների դեմ (հարված հասցնելու համար), ապա մենք ստանձնում ենք պարտավորությունը, որ չենք ընդունի ցանկացած այլ երկրի, այդ թվում՝ Չինաստանի դեմ տրամադրված ոչ մի խմբավորման կամ անհատի: Աֆղանստանում մենք թույլ չենք տա բացահայտ հավաքագրում և որևէ խմբավորման համար միջոցների հավաքում»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչը: