Թբիլիսիում Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գրասենյակի մոտ հանրահավաքի ժամանակ բերման է ենթարկել 12 մարդ: Ակցիան կազմակերպել էին կառավարության հրաժարականը պահանջող քաղաքացիական ակտիվիստներն ու քաղաքական գործիչները: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Վրաստանում զանգվածային ակցիաները սկսվել էին վրացական TV Pirveli հեռուստաալիքի օպերատորի մահվան մասին լուրը ստանալուց հետո: Նա ծեծի էր ենթարկվել հուլիսի 5-ին տեղի ունեցած ցույցը լուսաբանելիս: