Հունաստանի հայ համայնքը երկրի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին բողոքի նոտա է հղել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլայոս Պիպերիգոսի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող պատմական ու ժողովրդագրական հայկական Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Greek City Times պարբերականը:
Հույն դեսպանը որոշել է միանալ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներ քարոզչական շրջագայությանը:
Հունաստանի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել Դենդիասին՝ արտահայտելով Հունաստանի հայ համայնքի զայրույթը:
Նամակում նշվում է, որ հայ համայնքն իր զարմանքն ու անհանգստությունն է հայտնում հույն դեսպանի՝ գրավված հայկական Շուշիում Ալիևի կազմակերպած սադրիչ տոնակատարության մասնակցության կապակցությամբ ու ցանկացել է հասկանալ՝ տոնել են Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու Ադրբեջանի ատելությամբ լի գործողություննե՞րը, թե՞ պատվել են բռնապետի, որն անօրինական կերպով դեռևս պահում է հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: