ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկա է եղել Գլենդեյլում հայ-ամերիկյան թանգարանի շինարարության հիմնարկեքին: Հայաստանի ու հայերի ամերիկացի բարեկամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
«Մեծ պատիվ է մասնակցել Գլենդեյլի սրտում կառուցվող Կալիֆոռնիայի մշակութային կենտրոնի ու հայ-ամերիկյան թանգարանի շինարարության հիմնարկեքի արարողությանը: Ամերիկահայերը մեր ազգի կարևորագույն բաղադրիչն են, որոնք հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթներն ու համայնքները: Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է. դժվարության, համառության առջև հույսի ու նոր սկզբի պատմություն է: Այս թանգարանը կերաշխավորի, որ պատմության մասին կպատմի գալիք սերունդները»,- գրել է ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը: