Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 659 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 377 811 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 14 200 թեստավորում, որից 6 608-ը հակամարմինների արագ թեստով, 7 592-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 713 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 359 939 մարդ: Վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 5 468: