Փոխվարչապետ Թեյա Ցուլուկիանին վստահ է, որ որոշ քաղաքական ուժեր լրատվամիջոցներն օգտագործում են իրենց նպատակների՝ երկրում իրավիճակը սրելու համար՝ գրում է Sputnik Georgia-ն:
Վրաստանի նորանշանակ փոխվարչապետ, մշակույթի նախարար Թեյա Ցուլուկիանին դիմել է լրատվամիջոցներին և հորդորել նրանց՝ չվախեցնել վրաց ժողովրդին:
«Դադարեցրեք վախեցնել ինձ և այս երկրի բնակիչների մեծ մասին Եվրամիությունով և Ամերիկայով: Մեզ չեք վախեցնի, և մենք չենք փոխի մեր կողմնորոշումը. դա եվրատլանտյան ուղղվածություն է»,- ասել է Ցուլուկիանին ճեպազրույցում:
Փոխվարչապետը լրատվամիջոցների մի մասին մեղադրել է արմատական ընդդիմության հետ համագործակցության և սադրանքների համար:
Ցուլուկիանին լրագրողներին խորհուրդ է տվել նախնական եզրակացություններ չանել «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան պատճառների մասին և սպասել փորձաքննության արդյունքներին:
Նա նաև կոչ է արել հասարակությանը լսել և ընդունել կառավարության հայտարարությունները:
«Ընդդիմությունը փորձում է օգտագործել ԼԳԲՏ համայնքը և նրանց շահերը իր նպատակների համար»,- ասել է փոխվարչապետը: