Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է: Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք)»,- ասաց Թադևոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: