Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Իտալիայի և Անգլիայի հավաքականները:
Արդեն 2-րդ րոպեին անգլիացիները բացեցին հանդիպման հաշիվը, գոլն իր ակտիվում գրանցեց Լյուկ Շոուն: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները հաշիվը կարողացան հավասարեցնել միայն 67-րդ րոպեին՝ Լեոնարդո Բոնուչիի գոլի շնորհիվ:
Հանդիպման հիմնական ժամանում նոր գոլեր չգրանցվեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Ֆուտբոլային վիճակախաղում ավելի դիպում էին իտալացիները՝ 3:2:
Իտալիայի հավաքականն իր պատմության մեջ 2-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ իտալացիները բաղձալի գավաթը գլխավերևում են պահել 1968 թվականին: