Բարձրագույն դատական խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ:
Այն ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ անհամաձայնություն նկատելով Վարդազարյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրում: Ռուբեն Վարդազարյանը դարձյալ չէր եկել նիստին, չէր ներկայացրել նաև միջնորդության առնչությամբ լրացուցիչ նյութեր:
«Անցած դատական նիստի ընթացքում արդեն խորհուրդը սպառել էր բոլոր հնարավոր հարցերը, ուսումնասիրել էր ներկայացված նյութերը և իր հարցերն էր տվել նաև հանձնաժողովի նախագահին՝ տիկին Հարությունյանին, ուղղակի, քանի որ լրացուցիչ ոչինչ այլևս ներկայացված չէր, մենք ավարտեցինք դատական պրոցեսը և ամսի 26-ին՝ ժամը 15:00-ին, կհրապարակենք խորհրդի որոշումը»,- ասել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան